Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Անվանի գրող Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը: Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:
Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, անվանի գրող Լևոն Խեչոյանը կյանքից հեռացավ հոկտեմբերի 8-ին, ծանր, երկարատև հիվանդությունից հետո: